Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Արզումանյանը բաց կթողնի

Սպորտ
35e073cdc0b3115c19921fe1d57a46bf

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը բաց կթողնի Եվրո-2012-ի առաջիկա երկու ընտրական հանդիպումները:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 29-ին Ռոբերտ Արզումանյանը իր թիմի` լեհական «Յագելոնիայի» մարզման ժամանակ վնասել էր ոտքը: Նա դեռեւս լիարժեք չի ապաքինվել, ուստի ստիպված է բաց թողնել հավաքականի առաջիկա խաղերը:

Նշենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի պատրաստվում նոր ֆուտբոլիստ հրավիրել Ռոբերտ Արզումանյանի փոխարեն: Դա նշանակում է, որ մեր հավաքականը 20 հոգով կմեկնի Անդորրա, որտեղ սեպտեմբերի 2-ին կանցկացնի իր հերթական ընտրական հանդիպումը: