Երկու ոսկե մեդալ Եվրոպայից
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 4 մեդալ է նվաճել Լեհաստանի Չեխանով քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին երևանցի Իզաբելլա Յայլյանը (53կգ քաշային կարգ) եւ գյումրեցի ծանրքաշային Գոռ Մինասյանը: 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ 94 կգ քաշային Մհեր Պողոսյանը զբաղեցրել են 3-րդ տեղը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը (ավագ մարզիչ Էդվարդ Կիզողյան) զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Իսկ ահա հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Հունգարիայում ավարտված աշխարհի առաջնությունում 5 մեդալ է նվաճել: Էջմիածնից Ալբերտ Վարդանյանը (46 կգ քաշային կարգ) զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: 46 կգ քաշային Արթուր Սիմոնյանը, Կարեն Ասլանյանը (54 կգ), Արմեն Հակոբյանը (63 կգ) եւ Սարգիս Քոչարյանը (69 կգ) արժանացել են բրոնզե մեդալների: