Երեք լեգեոնական է հրավիրվել Թուրքիայից
Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի ընտրանու հետ խաղին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 22 ֆուտբոլիստի, որոնցից միայն չորսն են ներկայացնում տեղի ակումբները։
«Մեզ սպասվում են երկու դժվար հանդիպումներ, - հայտարարել է 46-ամյա սլովակ մասնագետը, - Իռլանդիայի հավաքականը իր խաղերը անցկացնում է ֆանտաստիկ մարզադաշտում եւ շատ վտանգավոր մրցակից է։ Իսկ Հայաստանի ընտրանին ամենադիտարժան ֆուտբոլն է ցուցադրում խմբում»։
Վլադիմիր Վայսը կարծում է, որ այդ խաղերը կպարզեն, թե որ թիմերը կշարունակեն պայքարը ուղեգրերի համար։
«Թիմերն այժմ սայթաքելու իրավունք չունենք։ Եթե մենք պարտվեք Իռլանդիային, ապա Եվրո-2012-ին մասնակցելու համար պետք է հաղթենք մնացած 3 խաղերում, իսկ դա շատ դժվար խնդիր է։ Մենք չենք պատրաստվում պաշտպանվել առաջիկա երկու խաղերում, եւ կաշխատենք հաղթանակներ տանել դրանցում»։
Հավելենք, որ Եվրո-2012-ի «Բ» խմբի ավարտից չորս տուր առաջ 13-ական միավորով աղյուսակը գլխավորում են Սլովակիայի, Ռուսաստանի եւ Իռլանդիայի հավաքականը։ Հայաստանի ազգային թիմը իր ակտիվում ունի 8 միավոր։
Սլովակիայի հավաքականի նախնական կազմը.
Դարպասապահներ՝ Յան Մուխա («Էվերտոն» Անգլիա), Մարիան Կելո («Հարտս» Շոտլանդիա)
Պաշտպաններ՝ Պետեր Պեկարիկ («Վոլֆսբուրգ» Գերմանիա), Մարտին Շկրտել («Լիվերպուլ» Անգլիա), Լյուբոմիր Միխալիկ («Կարլայսլ» Անգլիա), Յան Դյուրիցա («Լոկոմոտիվ» Ռուսաստան), Թոմաշ Հուբոչան («Զենիթ» Ռուսաստան), Մարեկ Չեխ («Վեստ Բրոմվիչ» Անգլիա), Կոռնել Սալատա («Ռոստով» Ռուսաստան)
Կիսապաշտպաններ՝ Կարիմ Գուեդե, Իգոր Ժովչակ («Սլովան»), Յուրայ Կուչկա («Ջենովա» Իտալիա), Միրոսլավ Կարխան («Սպարտակ» Տրնավա), Մարեկ Համշիկ («Նապոլի» Իտալիա), Վլադիմիր Վայս կրտսեր («Մանչեսթեր Սիթի» Անգլիա), Միրոսլավ Շտոխ («Ֆեներբախչե» Թուրքիա), Ռոբերտ Յեզ («Պոլոնիա» Լեհաստան)
Հարձակվողներ՝ Ստանիսլավ Շեշտակ, Ռոբերտ Վիտեկ («Անկարագյուջու» Թուրքիա), Ֆիլիպ Հոլոշկո («Բեշիկթաշ» Թուրքիա), Ֆիլիպ Շեբո («Սլովան»), Էրիկ Յենդրիշեկ («Ֆրայբուրգ» Գերմանիա)։