Հրապարակեցին նախնական կազմերը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչները՝ Վարդան Մինասյանը եւ Ռաֆայել Նազարյանը, հրապարակեցին թիմերի նախնական կազմերը, որոնք կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնության ընտրական առաջիկա խաղերին։
Հայաստանի ազգային հավաքական.
Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի («Խիմկի» Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Միկա»)
Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա» Լեհաստան), Լեւոն Հայրապետյան («Լեխիա» Լեհաստան), Հրայր Մկոյան («Միկա»), Վալերի Ալեքսանյան («Սանատ Նաֆթ» Իրան), Դենիս Թումասյան («Ուրալ» Ռուսաստան)
Կիսապաշտպաններ՝ Արթուր Եդիգարյան («Բանանց»), Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր» Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Մասիս Ոսկանյան («Ռոզելար» Բելգիա), Զավեն Բադոյան («Իմպուլս»)
Հարձակվողներ՝ Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելլի («Մետալուրգ» Դ. Ուկրաինա), Էդգար Մանուչարյան («Ուրալ» Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար» Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Շիննիկ» Ռուսաստան)
Հայաստանի երիտասարդական հավաքական.
Դարպասապահներ՝ Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան («Փյունիկ»)
Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան, Գրիշա Խաչատրյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան («Բանանց»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»)
Կիսապաշտպաններ՝ Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Բենիկ Հովհաննիսյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան («Բանանց»), Խորեն Բայրամյան («Ռոստով» Ռուսաստան), Աշոտ Սարդարյան («Էուպեն» Ֆրանսիա), Վարդգես Սաթումյան («Միկա»)
Հարձակվողներ՝ Գեւորգ Բադալյան («Բանիկ» Օստրավա, Չեխիա), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»), Գեւորգ Կարապետյան («Արարատ»)
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին սեպտեմբերի 2-ին կմրցի Անդորրայի, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Սլովակիայի հավաքականի հետ։ Խաղերին նախապատրաստվելու համար մեր թիմը օգոստոսի 29-31-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ սեպտեմբերի 1-ին չարտերային չվերթով կմեկնի Անդորրա:
Նույն ինքնաթիռով մրցավայր կմեկնի նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը սեպտեմբերի 3-ին ընտրական հանդիպում կանցկացնի Անդորրայում, իսկ սեպտեմբերի 6-ին ուժերը կչափի Չեխիայի երիտասարդականի հետ։ Մեր 21 տարեկան ֆուտբոլիստները երկօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ֆուտբոլի ակադեմիայում: