Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդն է
Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան երիտասարդների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Վերջին տուրում ոչ-ոքի ավարտելով պարտիան ադրբեջանցի գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը 13 հնարավորից հավաքել է 10,5 միավոր:
Նույնքան միավորներ է հավաքել նաեւ մինչ վերջին տուրը երկրորդ տեղը զբաղեցնող լեհ Դարիուշ Սվերչը, որը այսօրվա խաղում հաղթեց իր մրցակցին:
11-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Դարիուշ Սվերչի մրցամարտն ավարտվել էր ոչ-ոքի: Լրացուցիչ տվյալների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ մեր շախմատիսը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Նշենք, որ մինչեւ 20 տարեկան երիտասարդների հոբելյանական 50-րդ աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 1-ին: Առաջնությանը մասնակցում էին 126 մասնակիցներ: