Բացել լրահոսը Փակել լրահոսը
513113610_1307600131371146_5785952010152100970_n
A A
Հասարակություն

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 50 տարեկան հասակում կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ):

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։