Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փաշինյանը Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում և հայկական դպրոցում՝ տեղում ծանոթանալով կրթական ծրագրերին ու համայնքային նախաձեռնություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի առաջ։