Բացել լրահոսը Փակել լրահոսը
a9127714-f7ce-4933-bae1-863268fbfd4d
A A
Պաշտոնական

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` համաշխարհային ուշադրության կենտրոնում

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համագործակցել է Spitfire Audio միջազգային ճանաչում ունեցող բրիտանական ընկերության հետ` մասնակցելով բացառիկ ձայնագրման նախագծի։

Spitfire Audio-ն աշխարհահռչակ ընկերություն է, որը ստեղծում է բարձրորակ վիրտուալ երաժշտական գործիքներ և նվագախմբային սեմփլների գրադարաններ, որոնք լայնորեն կիրառվում են ֆիլմերի, հեռուստաշոուների, վիդեոխաղերի և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների մեջ։ Նրանց հնչյունային գրադարաններից օգտվում են համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորներ, ինչպիսիք են Hans Zimmer, Ólafur Arnalds, Brian Eno և այլք:

Հայկական ազգային նվագարանների` դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի, շվիի և այլ գործիքների յուրահատուկ հնչողությունը` ձայնագրվել է միջազգային ստանդարտներին համապատասխան և շուտով հասանելի կլինեն հազարավոր երաժիշտների ամբողջ աշխարհում։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայկական երաժշտական մշակույթը համաշխարհային հարթակներում ներկայացնելու համար, Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ազգային հնչյունային ժառանգությունը պահպանելու և տարածելու համար, Նոր սերնդի կոմպոզիտորների և ստեղծագործողների համար ոգեշնչման աղբյուր դառնալու համար:

Ձայնագրությունները իրականացվել են բարձրակարգ տեխնիկայով, միջազգային մասնագետների մասնակցությամբ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն մեծ ճանաչում կբերի Հայաստանի երաժշտությանը, այլ նաև կապեր կկազմավորի համաշխարհային մշակութային համայնքի հետ։ Շնորհակալ ենք երգիչ և երաժիշտ Դանիել Դեքերին, ում միջնորդությամբ և համագործակցությամբ տեղի ունեցավ ձայնագրությունը: