A
A
«Մեմերի» կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև տարօրինակ ռեակցիա եմ տալիս ձեր պահվածքին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄամուլում շրջանառվող պնդումները, թե Սահմանադրական կարգը տապալվում է, անհիմն են։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ հարցերին։
Նախարարի խոսքով՝ Սահմանադրական կարգի տապալումը նշանակում է Սահմանադրության 1-7-րդ հոդվածների փաստացի դադարեցում, ինչը ներառում է պետության ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու բարձրագույն արժեք լինելու, իշխանությունների տարանջատման և ընտրությունների ազատության սկզբունքները։ «Եթե այս նորմերի գործողությունն է դադարում, միայն այդ դեպքում կարող ենք խոսել սահմանադրական կարգի տապալման մասին», — ընդգծել է նախարարը։