
A
A
Այս տարի առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․
Այս տարի առաջին անգամ՝ հունիսի 17-ին, Հայաստանում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը։
Տոնի առթիվ հրավիրում ենք բոլորիդ միանալ «Հայրի՛կ, սիրում եմ քեզ» խորագրով արշավին։
Հունիսի 17-ին հրապարակեք լուսանկար, տեսանյութ կամ հուշ Ձեր հայրիկի մասին՝ պատմելով, թե ի՞նչն է դարձնում Ձեր և նրա կապը յուրահատուկ ու անփոխարինելի։
Կարող եք կիսվել հին ընտանեկան կադրով, սիրելի պատմությամբ կամ պարզապես ասել մի պարզ, բայց խորիմաստ «Սիրում եմ քեզ, հայրի՛կ»։