Իրանը ողջ գիշեր հարվածել է Իսրայելին (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանը ողջ գիշեր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հարվածների արդյունքում կան զոհեր և անհետ կորածներ։
Իսրայելի տարբեր քաղաքներում ավերածությություններ են տեղի ունեցել։
Հունիսի 14-ի երեկոյան, մթնշաղի իջնելուց հետո, Իրանը համակցված հարձակման է անցել Իսրայելի դեմ՝ օգտագործելով շուրջ 50 բալիստիկ հրթիռ և տասնյակ անօդաչու սարքեր։ Իրանական հարվածներին փորձել են աջակցել նաև հութիները՝ Իսրայելի ուղղությամբ արձակելով հրթիռ։
Այս անգամ հիմնական հարվածները հասցվել են բնակելի թաղամասերին, այլ ոչ թե ռազմական օբյեկտներին։ Ըստ վերջին տվյալների՝ երեկոյան և գիշերվա ընթացքում իրանական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Զոհերի թիվը դեռ կարող է աճել, քանի որ փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։
Գիշերվա ընթացքում վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է 245-ը, որոնցից վեցը ծանր վիճակում են։ Շֆելայի հովտում (Ռեխովոտ) մի տան փլուզման վայրում ՄԱԴԱ-ի (Իսրայելի շտապօգնության ծառայություն) անձնակազմը բուժօգնություն է ցուցաբերել 37 տուժածի, որոնց թվում՝ 2-ը ծանր, 12-ը միջին ծանրության և 23-ը թեթև վիճակով։
Ընդհանուր առմամբ երկու հարվածի վայրերում արձանագրվել է՝
-
140 վիրավոր,
-
4 զոհ,
-
6 ծանր վիրավոր,
-
19 միջին ծանրության,
-
111 թեթև վիրավոր։