A
A
Մրցակիցները հայտնի են
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակեց այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի զույգերը:
Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը կմրցի չինացի Հյու Յիֆանի հետ: Առաջին պարտիայում մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: Նա պայքարը կսկսի սեւերով:
Մեր երրորդ մասնակից Վլադիմիր Հակոբյանը առաջին պարտիայում սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Պարիմարջան Նեգիի հետ:
Նշենք, որ աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը տեղի կունենա Խանտի Մանսիյսկում, օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 19-ը: Մրցանակային հիմնադրամը հավասար է 1,6 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով: Առաջին փուլի պարտիաները կկայանան օգոստոսի 28-30-ը: