Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայքարի մեջ են մտնում պատանիները

Սպորտ
f18628f4b1d9f79559d58f3df1e06725

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում, որն այսօր կմեկնարկի Հնդկաստանի Չենայ քաղաքում, Հայաստանը հայտավորել է երեք մասնակից:

Տղաների մրցումներին կմասնակցեն գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես կգա Մարիա Գեւորգյանը:

Հավելենք, որ առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 13 տուրով: Հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 15-ին: