Բացել լրահոսը Փակել լրահոսը
d1bf032b233eabde7f7b287486ef8ac9_1748887332
A A
Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել, գրում է Shamshyan.com-ը։

 Քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, և այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը

։Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։