Չեմպիոնների լիգայի եզրափակիչ․ ՊՍԺ – Ինտեր․Մխիթարյանը մեկնարկային կազմում է․ ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենի «Ալիանց Արենա»-ում կկայանա 2024/25 մրցաշրջանի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ կխաղան ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական Ինտերը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
ՊՍԺ-ն, որը ղեկավարում է Լուիս Էնրիկեն, ձգտում է նվաճել իր առաջին Չեմպիոնների լիգայի գավաթը։ Թիմը մրցաշրջանում հաղթել է Լիգա 1-ում և Ֆրանսիայի գավաթում, իսկ եվրոպական մրցաշարում հաղթել է Լիվերպուլին, Արսենալին և Ասթոն Վիլային։
Ինտերը, որը գլխավորում է Սիմոնե Ինձագին, նպատակ ունի նվաճել իր չորրորդ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Թիմը մրցաշրջանում հաղթել է Բարսելոնային և Բավարիային։
Եզրափակիչը խոստանում է լինել հետաքրքիր՝ երիտասարդ և դինամիկ ՊՍԺ-ի և փորձառու Ինտերի միջև։
Այս եզրափակիչը առաջին անգամ է, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպում են ՊՍԺ-ն և Ինտերը։ Խաղը կսպասարկի ռումինացի մրցավար Իստվան Կովաչը։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ կամ այստեղ