Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անմատչելի արդարադատություն (տեսանյութ)

Դատական ծառայություներից օգտվողների համար արդարադատության մատչելիության ամենամեծ արգելքը, ըստ Համաշխարհային բանկի 2023 թ. զեկույցի, դատական ծախսերն են: Հայաստանում դատական ծախսերն ու փաստաբանական վճարները, ըստ այդմ, ավելի բարձր են, քան տարածաշրջանի այլ երկրներում: 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Ըստ այդմ՝ փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում: Այլ կերպ ասած՝ թանկանալու են փաստաբանների ծառայությունները: Նախագիծն օրենքի ուժ ստացավ՝ անկախ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի, քաղհասարակության առարկությունների: Որքանո՞վ են Կառավարության, ԱԺ ներկայացրած նախագծերը ներառական, որքանո՞վ են հաշվի առնվում ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Որքանո՞վ է լսելի քաղհասարակության ձայնը: Այս հարցերն են բարձրացված և այս հարցերի պատասխաններն ենք փորձել ստանալ «Անմատչելի արդարադատություն» ֆիլմում:

 Ֆիլմը նկարահանվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Ֆիլմում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։

Ֆիլմը պատրաստել են․ Լիլիթ Ավագյան Հրայր Սիրականյան Աղասի Ամիրխանյան

Ծրագրի ղեկավար՝ Սեդա Մուրադյան