Սլովակիայի վարչապետը միջուկային վառելիքի և պաշտպանական ոլորտներում համագործակցության առաջարկ է արել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍլովակիայի վարչապետը՝ միջուկային էներգետիկայի և պաշտպանական կարիքների թեմայով համագործակցության մասին
Սլովակիայի վարչապետը Երևանում ունեցած ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը և Սլովակիան ունեն նույն տեսակի միջուկային ռեակտորներ, ինչը հիմք կարող է դառնալ ոլորտային համագործակցության համար։
«Մենք քննարկեցինք օգտագործված միջուկային վառելիքի հարցը։ Թե՛ դուք, թե՛ մենք ունենք մասնագիտացված ընկերություններ։ Կարող ենք համատեղ ջանքերով ձևավորել արդյունավետ համագործակցություն», – նշել է Սլովակիայի ղեկավարը։
Նա անդրադարձավ նաև պաշտպանական ոլորտին՝ ընդգծելով, որ փոքր երկրները, լինելով սահմանափակ հնարավորություններով, պետք է կարողանան գտնել այնպիսի լուծումներ, որոնք իրենց կարիքներին են համապատասխան և միաժամանակ կախվածություն չեն ստեղծում խոշոր մատակարարներից։
«Եթե մենք պարզապես զենք գնում ենք ուրիշներից, դա նշանակում է, որ միայն սպառում ենք։ Բայց եթե մենք մտածենք այնպիսի համակարգերի մասին, որոնք ուղղված են մեր ներքին կարիքներին, ապա կարող ենք ավելի ինքնաբավ լինել՝ առանց պարտադիր կախվածություն ստեղծելու խոշոր գործընկերներից», – ասաց նա։
Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում Սլովակիան նաև երկակի օգտագործման նախագծեր է իրականացնում՝ ռազմական բյուջեի միջոցներով վերակառուցելով, օրինակ, ճանապարհներ կամ հիվանդանոցներ։