Բացել լրահոսը Փակել լրահոսը
Larisa-Alaverdyan-1-1
A A
Հասարակություն

ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը արտերկրում ՀՀ պարտականությունն է. Լարիսա Ալավերդյանի հիշեցումը ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Առավոտ

Ապօրինաբար դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իր ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով ուղերձ է փոխանցել ՀՀ ՄԻՊ-ին, որին պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

-Տիկին Ալավերդյան։ Ռուբեն Վարդանյանի ուղերձին ՀՀ օմբուդսմանի պատասխանն ըստ էության այն մասին է, որ ինքը չի կարող զբաղվել արտերկրում անազատության մեջ պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Բայց մենք հիշում ենք, որ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությանը, այն ժամանակ Դուք էիք Հայաստանի ՄԻՊ-ը, ձեր ներկայացուցիչը նաև մասնակցել է դատավարությանը։

-Այն ժամանակ մեր ներկայացուցիչը ոչ միայն մասնակցում էր։ Մենք անմիջապես հայտարարել ենք, թե քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվել է արտերկրում և այնտեղ է նրա կարևորագույն՝ կյանքի իրավունքը ոտնահարվել, ապա դա մեր պարտականությունն է, այլ ոչ միայն իրավունքը։

Ես կարծում եմ՝ նման պատասխանի համար երկու տարբերակ կա՝ իրապես սահմանադրական իրավունքի սխալ կամ վատ իմացություն կամ ընկալում, քանի որ իմ ասածը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ սահմանադրությամբ հաստատված պարտականություն։ Սահմանադրության 47-րդ հոդվածը իր 8-րդ կետով հստակ ասում է, որ ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության պարտականությունն է։ Դա գրված է և քննարկման ենթակա չէ։ Եվ քանի որ նույն Սահմանադրության 191-րդ հոդվածով մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնական անձ է, ապա հասկանալի է, որ դա իր սուրբ պարտականություններից մեկն է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ընդ որում, ընդգծվում է, որ նա պետք է պաշտպանի այն դեպքում, երբ որ իրավունքները ոտնահարվում են կամ պատշաճ չեն պաշտպանվում իշխանական պետական մարմինների կողմից։ Մնում է մտածել, որ դա ավելորդ վախ է, որն անպայման պիտի չափվի։ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում այսօր ոչ թե ընդհանրապես մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպան է, այլ մեկ մարդու կամք կատարող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։