Բացել լրահոսը Փակել լրահոսը
678776685_1419014653600782_6286263838524400505_n
A A
Պաշտոնական

Ծիծեռնակաբերդում կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ․ Մայր Աթոռ

Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռը։ 
 
Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։