Բացել լրահոսը Փակել լրահոսը
678943659_1285482950440583_1656427712006288819_n
A A
Սպորտ Պաշտոնական

Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

20-ամյա հայ ծանրորդը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 148 կգ ու 152 կգ կշռող ծանրաձողերը և այս ձևում միայն 10-րդն էր: Հրում վարժությունում Մարտին Պողոսյանը բարձրացրել է 186 կգ-ն և այս վարժությունում զբաղեցրել երկրորդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Գևորգ Սերոբյանը՝ երկամարտում գրանցելով 341 կգ արդյունք:

Մարտին Պողոսյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: