
Երևանում թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը և մասամբ հայտնվել բենզալցակայանի տարածքում. կան վիրավորներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյօսր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
ՆԳՆ–ից հայտնում են, որ ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է սյանը և բենզալցակայանին։
Այս պահին, վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ։