Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caյգpture
A A
Հասարակություն

Էլեկտրալարերի պատճառով հովիվը զոհվել է. Shamshyan.com

Էլեկտրահարման դեպք Լոռու մարզում․ մահացել է հովիվ

Մայիսի 12-ին Լոռու մարզի Արջուտ գյուղում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել․ ժամը 14:50-ի սահմաններում պոկվել են բարձրավոլտ էլեկտրասյան լարերը, ինչի հետևանքով տեղում մահացել է արածեցման մեջ գտնվող հովիվը։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է էլեկտրահարման հետևանքով։

Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ։

Դեպքի վայր են ժամանել փրկարարական և ոստիկանության ուժեր, տարածքը սահմանազատվել է։ Իրավապահները պարզում են զոհվածի և անասունների սեփականատիրոջ ինքնությունը։ Դեպքի հանգամանքները քննության տակ են։