
A
A
Նոր Նորքի թաղապետի ու 3 աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը
Աջակցիր «Ա1+»-ինՆոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ բոլոր վեց մեղադրյալների, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու: