Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-05-01_16-12-48
A A
Հասարակություն

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:
 
Նշենք, որ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով։