Բացել լրահոսը Փակել լրահոսը
_75I4091
A A
Պաշտոնական

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել  2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն  դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: «Այս որոշման հաստատմամբ կունենանք ՀՀ  2025 թվականին պետական բյուջեից 4 մլրդ 75 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է նախարարը:

Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը: Այսպիսով՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 45%, կառուցվում է 412 քմ մակերեսով մանկապարտեզ՝ 90 սանի համար),  Արարատ   բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում/2-րդ փուլ (կատարված շինաշխատանքները՝ 95%, կառուցվել է 2 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ), Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 40%, իրականացվում են առկա մանկապարտեզի  շենքի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 3207 քմ,  սաների թիվը՝ 300), Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում (կատարված շինաշխատանքները՝ 83%, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ  մանկապարտեզի երեք մասնաշենքերում՝ 1555քմ ընդհանուր մակերեսով, սաների թիվը՝ 90), Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի Մ5 ճանապարհ 1-ին փողոցի 53շ. հասցե (Մշակույթի տուն) հատվածի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 0․56 կմ երկարությամբ ճանապարհ), Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի  կենտրոնական  փողոցի ճանապարհի մի հատվածի տանող ճանապարհի հիմնանորոգում՝ լրացուցիչ աշխատանքներ (ավարտված, կատարվել է 960 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում), Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացում (կատարված շինաշխատանքները՝ 85%, կառուցվել է 17,75 կմ երկարությամբ գազատար, շահառուների թիվը՝ 580 տնտեսություն), Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ (ավարտված,                    կառուցվել է 3,52 կմ երկարությամբ գազատար, շահառուների թիվը՝ 1050), Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար նոր մանկապարտեզի կառուցում /2-րդ փուլ/ (կատարված շինաշխատանքները՝ 80%,   կառուցվում է 1865 քմ մակերեսով, 90 սանի համար նախատեսված  մանկապարտեզ), Մարտունի համայնքի Աստղաշեն, Վաղաշեն, Գեղհովիտ  բնակավայրերի գազիֆիկացում (կատարված շինաշխատանքները՝ 95%,   կառուցվել է 2.9 կմ գազատար, շահառուները՝ 165 տնտեսություն), Մարտունի համայնքի Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 90%,   կառուցվել է 2.59 կմ ջրատար, ոռոգվող հողատարածքը՝  150 հա, շահառուները՝  300 տնտեսություն), Լոռի մարզի        Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում (ավարտված,  հիմնանորոգվել է 1.1 կմ երկարությամբ ճանապարհ),  Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի լուսավորության համակարգի արդիականացում (ավարտված, կառուցվել է 2,45 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 79 հենասյուն, 79 լեդ լուսատու), Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն և Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում (ավարտված,                    կառուցվել է 11,7 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 391 հենասյուն, 391 լեդ լուսատու), Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում  (ավարտված, հիմնանորոգվել է 1.8 կմ երկարությամբ ճանապարհ), Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 16,7 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 561 հենասյուն, 561 լեդ լուսատու), Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի  կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 66%, կառուցվում է 700 քմ մակերեսով, 60 սանի համար նախատեսված  մանկապարտեզ), Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում (կատարված շինաշխատանքները՝ 95%, վերանորոգվել է 10 000 քմ բակային տարածք, իրականացվել է 200 գծմ բետոնե հենապատի հիմնանորոգում), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան 73, Բլբուլյան 79, Անկախության 21, Այգեհովիտ բնակավայրի Կայան ավան թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների  վերանորոգում (կատարված շինաշխատանքները՝ 95%, հիմնանորոգվել է 4 բազմաբնակարան  շենքի տանիք՝ 3097 քմ ընդհանուր մակերեսով), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (կատարված շինաշխատանքները՝ 99%, հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, սաների թիվը՝ 60):