Բացել լրահոսը Փակել լրահոսը
3-34 (1)
A A
Հասարակություն

Նոր պայթյուն՝ Իրանում. զոհ և վիրավորներ կան

Իրանի Սպահան քաղաքում պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:30-ին։ Տարածք են ուղարկվել փրկարարական խմբեր, հրշեջ մեքենաներ և անձնակազմ, գրում է Mehr գործակալությունը։

Դեպքի պատճառների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվում։

 Հիշեցնենք, որ Իրանի ամենամեծ՝ Բանդար Աբբասի Շահիդ Ռաջա նավահանգստում շաբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։