Ռոբերտ Քոչարյանի անդրադարձը ներքին ու արտաքին քաղաքական հարցերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին- Հարգելի պարոն նախագահ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ձեր առջև “Հայկական համալսարանի” քառասերունդ անդամներն են՝ շրջանավարտներ և ունկնդիրներ։ “Հայկական համալսարանը” ոչ ֆորմալ գիտական և կրթական հարթակ է, որ ստեղծվել է հայկական նախագիծ կազմակերպության կողմից 2021 թ․-ին։ Մեր ունկնդիրները և շրջանավարտները Արցախյան առաջին հաղթական պատերազմի մասին շատ են լսել։ Բայց ունենալ այսպիսի հնարավորություն բառի բուն, փոխաբերական, փիլիսոփայական, այլաբանական և ուղիղ իմաստով առաջին ձեռքից այդ մասին լսելու, դեռևս չէին ունեցել։ Շնորհակալություն, որ այդ հնարավորությունը տվեցիք։ Կխնդրեի Ձեր թույլտվությամբ հետևյալ ձևաչափն ու հերթականությունը որդեգրենք, խնդրելով Ձեզ, որ հանդես գաք կարճ ներածական խոսքով, ելույթով, դասախոսությամբ, թե առհասարակ ինչպե՞ս հնարավոր դարձավ, ինչպես այն տարիներին էին ասում՝ 150000-անոց Ղարաբաղը հաղթեր 6 միլիոնանոց Ադրբեջանին, որից հետո ասպարեզը տրամադրենք մեր շրջանավարտներին և ունկնդիրներին իրենց տարատեսակ, խոհուն հարցերի համար։
- Բայց անունը դասախոսություն չդնենք, ես երբեք դասախոսությամբ չեմ զբաղվել։ Կունենամ ներածական խոսք, իհարկե, և կփորձեմ, այնուամենայնիվ, Ղարաբաղյան շարժումը և առաջին հաղթանակած պատերազմը կապել հետագա պատերազմների հետ։ Միգուցե այդպես ավելի հետաքրքիր կլինի համեմատության մեջ։ Թե ի՞նչ առավելություններ ենք մենք ունեցել և ինչո՞ւ ենք հաղթել, և հետո այդ ի՞նչ առավելություններ կորցնելով, մենք պարտվեցիք։ Միգուցե այսպես սխեմատիկ փորձեմ, չեմ չարաշահելու այս հանդիպման ժամանակը, փորձեմ դա սխեմատիկ ասեմ, հետո ավելի ինտերակտիվ տարբերակով փորձենք բացել այն ուղղությունները, այն ամեն ինչը, ինչը ավելի շատ ձեզ կհետաքրքրի, ինտերակտիվ, ուղղակի ձևաչափով։
Նայե՛ք, մենք փաստորեն ունեցել ենք 3 պատերազմ։ Առաջին պատերազմը հաղթանակած պատերազմը 91-94 թ․-ների, 2-րդ-ը, որ սովորաբար ասում են քառօրյա պատերազմ, Ապրիլյան 2016 թ․-ի, որը ես կգնահատեի, այսպես ասենք, ոչ ոքի։ Մենք ունեցանք տարածքային որոշակի կորուստներ, ընդամենը 600- 800 հեկտարի մասին էր խոսքը, բայց դիվանագիտական ձեռքբերումը ևս ակնհայտ էր։ Նույնիսկ ես կասեի ոչ ոքի՝ մի քիչ պլյուսով դուրս եկանք այդ պատերազմից և ունեցանք հաջորդ պատերազմը՝ 2020 թվականի, որը, ուղղակի, կորցրեցինք, և իմ գնահատականով, իմ համոզմունքով, շատ և շատ սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա, ի՞նչ առավելություն ենք մենք ունեցել առաջին պատերազմում։ Իսկապես, 150000-անոց Ղարաբաղը, այն ժամանակ 7․5 միլիոնանոց Ադրբեջանը։ Եվ մենք հաղթեցինք, և զուգահեռաբար Հայաստանում էներգետիկ ճգնաժամ, բավական լուրջ պրոբլեմներ, այնուամենայնիվ, մենք հաղթեցինք։ Կփորձեմ հիմնական կետերով բացատրություն այստեղ տալ։
Առաջինը, մենք համոզված էինք Ղարաբաղում, որ Ադրբեջանի կազմում ընդհանրապես ղարաբաղցիներն ապրելու հնարավորություն չեն ունենալու։ Սա էքզիստենցիալ խնդիր է, և այդ վտանգը, հատկապես Սումգայիթից հետո, այնպիսի առարկայական է բոլորիս համար, որ միավորեց բոլոր ղարաբաղցիների։ Մեկը մեկին սիրում է, չի սիրում, կապ չուներ, ուղղակի, այդ ընդհանուր վտանգը միացրեց ողջ ժողովրդին։ Սա, երևի, հիմնական գործոններից մեկն էր։ Բավական բարձր կազմակերպվածության մակարդակ, Ղարաբաղում ընդհանրապես, միգուցե սովետական դաստիարակությունն էր, բայց Ղարաբաղում և՛ կրթվածության մակարդակն էր, եթե Ադրբեջանի հետ համեմատենք, շատ ավելի բարձր էր։ Մարդիկ շատ ավելի կարգապահ էին ընդհանրապես բոլոր հարցերում, և այդ կարգապահությունը, կազմակերպվածությունը շեշտակի դեր խաղաց այն ժամանակ, երբ Սովետական Միությունը փլուզվում էր, երբ, կոպիտ ասած, բարդակը գրեթե բոլոր ոլորտներում էր տիրում, բայց մենք կարողացանք կազմակերպվել և կազմակերպվել բավական արդյունավետ։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ կար Սովետական Միության կողմից բավական պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս, ղարաբաղցիները գրեթե բոլորը ծառայում էին մարտական ստորաբաժանումներում, և զինվորական մասնագիտությունների ձեռք բերման խնդիր ևս չկար, ինչը շեշտակի տարբերություն էր ընդհանրապես Ադրբեջանից, որտեղից շատ ավելի մեծ տոկոսով մարդիկ ծառայում են այսպես կոչված ստրոյբատներում և այլն։ Սա ևս բավականին մեծ մի խնդիր է, որովհետև երբ մենք ձևավորում ենք Ղարաբաղում բանակը, զինվորական մասնագիտություններով օժտված մարդկանց պակաս գրեթե չենք ունեցել։ Ուղղակի մի շատ թեթև վերապատրաստում, շատ թեթև միջամտություն, և մարդիկ պատրաստ էին, պատրաստ զինվորներ էին, և կար ղարաբաղցիների բավական լուրջ սպայական անձնակազմ, որոնք եկել են Ղարաբաղ և իրենց փորձը ներդրել են զինվորական գործունեության մեջ։ Շատ կարևոր հանգամանք էր այն ժամանակ այն տեղեկատվությունը, որը գալիս էր Ղարաբաղից և Ղարաբաղյան շարժումից, հետո 91-94 թթ․ պատերազմից: Եղել է ազնիվ լուսաբանում և՛ հաջողությունների, և՛անհաջողությունների։ Սա ուղղակի ուզում եմ շեշտել։ Սա այն է, ինչ հետագայում ուղղակի բացակայում էր ընդհանրապես։ Ազնիվ լուսաբանում․ բան ենք կորցրել, հայտարարվում էր, ասվում էր, և ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է ինչ-որ քարոզչական նպատակներով ասել մեկ այլ բան, քան հողի վրա ուղղակի իրականում կար։ Սա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև առանց դրա վստահություն բանակի, ժողովրդի միջև և իշխանության միջև, ուղղակի, հնարավոր չէ կառուցել։ Մի շատ կարևոր հանգամանք ևս․ բոլոր և հատկապես առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն ունեցել են քանակական առավելություն բոլոր կոմպոնենտներով՝ մարդկային, ֆինանսական, զինտեխնիկա, զինամթերք։ Սովետական Միության հիմնական խոշոր պահուստները և զորամասերը տեղաբաշխված էին Ադրբեջանում և Վրաստանում, և այդ ամենը, ուղղակի, հասել է Ադրբեջանին։ Հայաստանում ընդհանրապես համարյա բան չկար։ Զինամթերքի մի պահեստ, բավական փոքր, Բալահովիտում, այն էլ հենց առաջին տարիներին հրդեհ է եղել և այդ ամբողջը ոչնչացել է։ Բայց մենք բոլոր կոմպոնենտներով ունեցել ենք որակական տարբերություն, կազմակերպվածություն, գիտելիքներ, և այն մոբիլիզացիան, որն անհրաժեշտ էր ձևավորել։ Եվս մեկ հանգամանք, որը մեր օգտին աշխատեց, դա այն անկայունություններ են, որ եղել են Ադրբեջանում, անընդհատ իշխանափոխություն։ Հավի ու ձվի պատմությունն էր։ Պարտվում էին մարտերի ժամանակ, այդ պարտությունը բերում էր իշխանափոխության, իշխանափոխությունը բերում էր նոր պարտությունների, և այդ շրջապտույտը ուղղակի շարունակվում էր։ Պատկերացրեք, ես, Ղարաբաղում լինելով, տեսել եմ քանի՞ նախագահ, մի հատ հաշվեմ՝ սկզբից Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղարներ Բագիրով, Վեզիրով, Մութալիբով, էլչիբեյ, արանքում մեկն էլ կար պաշտոնակատար, և Ալիև։ 5 նախագահ ենք տեսել այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանում։ Ուրեմն, ներքին այդ անկայունությունը, իշխանափոխությունները, ամեն իշխանափոխությունը բերում էր լուրջ ցնցումների, և հատկապես Սովետական Միության փլուզվելուց հետո է ինստիտուցիոնալ կայացվածությունն ընդհանրապես չկար։ Հայաստանը նաև այդ առումով շատ ավելի արագ առաջ շարժվեց։ Այն ժամանակ Հայաստանում իշխանությունը շատ ավելի կայուն էր, կային ներքաղաքական պրոբլեմներ, բայց անհամեմատելի էր այս վիճակը Ադրբեջանի հետ։ Եվ կրկնեմ, սա հավի-ձվի պատմություն էր, նույնիսկ դժվարանում եմ ասել, թե առաջնային պատճառը որն է։ Պարտությունները բերում էին իշխանափոխությունների, իշխանափոփոխությունները բերում էին նոր պարտությունների, և այսպես շարունակ։ Հիմա տեղափոխվենք 2016 թ․, քառօրյա պատերազմ։ Ի՞նչն էր արդեն աշխատում մեր դեմ։ Կայունությունը Ադրբեջանում, Հեյդար Ալիևը կոնսոլիդացեց իշխանությունը Ադրբեջանում, փոխանցեց իր որդուն, և վիճակը բավական կայուն էր։ Հայաստանում ներքին լարվածությունը որոշակի աստիճան արդեն ուներ, Հայաստանում այն ժամանակ հայտնվել են բազմաթիվ NGO-ներ, որոնց հիմնական նպատակը գլոբալիսկտական քարոզչությունն էր Հայաստանում, ազգային արժեհամակարգի քայքայում։ Եվ հենց այդ ժամանակ արդեն զգացվում էր, որ այդ ձայնը, իսկապես, լսվում էր, որովհետև ակտիվ, երիտասարդ, կասեի նույնիսկ բանիմաց, և բավական աղմկոտ մի շրջանակ էր ձևավորվել, և այդ շրջանակին շատ արդյունավետ սպասարկում էին նաև բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ևս ձևավորվել էին բավական լուրջ ֆինանսավորման արդյունքում։ Վերջերս միայն մենք իմացանք, թե ինչ գումարներ է USAID -ն ծախսել Հայաստանի նման երկրներում նման համակարգեր ստեղծելու և կայացնելու ուղղությամբ։ Նույնիսկ վերջերս մի շշմելու մի բան եղավ, երբ պարզվեց, որ հոլիվուդյան աստղերը հերթով գնում էին Ուկրաինա, այսպես ասենք, վճարովի հուզվելու համար։ Սա մի շշմելու բան է, բայց սա փաստ է։ Եվ այս համակարգը ևս բավական լուրջ դերակատարություն ունեցավ Հայաստանում և՛ ներքաղաքական, և՛ ընդհանրապես ազգային միասնությունը քայքայելու ուղղությամբ։ Եվ ինչը աշխատեց ևս մեր դեմ։ Ադրբեջանական բանակը շատ ավելի մարտունակ էր, քան առաջին պատերազմի ժամանակ։ Ուրեմն իրենք հետևություններ արել էին և շատ հետևողական պատրաստվում էին հերթական պատերազմի, և առաջին անգամ ակնհայտ էր, որ անօդաչու սարքերը լուրջ դերակատարություն են ունենալու հետագա պատերազմների ժամանակ։ Սա պետք է շատ լուրջ ահազանգ լիներ լուրջ փոփոխությունների համար նաև մեր պատկերացումների մեջ, թե ինչպիսին կարող է լինել հաջորդ պատերազմը։
Բայց, կրկնում եմ, որակական առումով հայկական բանակը մարտունակ էր, և այդ քառօրյա պատերազմի պատերազմի ժամանակ այդ մարտունակությունը դրսևորվեց։ Կրկնում եմ, ահազանգ կար, պրոբլեմները արդեն երևում էին, և սա սա նշանակում է, որ պետք էր շատ ավելի այլ անկյան տակ նայել ներկա իրավիճակի և կտրուկ գործողությունների դիմել։ Ես գիտեմ, որ բավական լուրջ քայլեր փորձում էին ձեռնարկել, անում էին, բայց ամեն ինչ փոխվեց 2018 թ․-ից հետո, որովհետև, այստեղ մի քիչ որոշ փակագծեր բացեմ, և՛ հակաօդային պաշտպանության վերաբերյալ վերաբերմունքը, և՛ անօդաչու սարքերի, և՛ բանակի կառուցվածքի վերաբերյալ, իսկապես, լուրջ քայլեր ձեռնարկում էին։ Առաջին գծի հագեցվածությունը տարբեր սարքավորումներով, որոնք կանխարգելիչ միջոցառումների հնարավորություն են տալիս։ Հիմա ի՞նչ ունեցանք 2020 թվականի հոկտեմբերից։ Հասարակության բևեռվածությունը Հայաստանում ֆանտաստիկ մակարդակի էր արդեն, բաժանված էր հասարակությունը՝ սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչիների, ոչ թալանչիների, և այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական մակարդակի վրա, այլ նաև պրոեկցիա արվեց բանակի վրա։ Ահաբեկվում էր գեներալիտետը, և հանրային ընկալման մեջ այն ժամանակ գեներալները սկսեցին ընկալվել որպես բանակը թալանող, բանակով չզբաղվող մի շերտ, և ես նույնիսկ այն ժամանակ մի բան հասկացա, որ մարտական անցյալ ունեցող գեներալները հանրային վայրերում սկսել են ավելի շատ հայտնվել քաղաքացիական հագուստով։ Առաջ, եթե զինվորական հագուստը հպարտության առարկա էր, մի պահ փորձում են թաքցնել, ու սենց երևացող տեղերում չերևալ այդ հագուստով։ Սա բանակը քայքայելու, բանակը քանդելու գործիք էր։ Արվում էր գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, ես չգիտեմ, չեմ էլ ուզում գնահատական տալ տվյալ դեպքում, բայց սա փաստ էր։ Եթե ձեզանից որևէ մեկը ձորձի ուսումնասիրել 2018, 2019, 2020 թ․-ների մամուլը, դուք կտեսնեք, որ սա տեղեկատվական դաշտի գերակա, հիմնական թեմաներից մեկն էր, և սա չէր կարող լուրջ ազդեցություն չթողնել բանակի վրա, որովհետև հրամանատարական կազմը տեղեկատվական դաշտում ամեն օր ահաբեկվում էր։ Այն ժամանակ ընդհանրապես երկրում իրավիճակը բավական փոխվել էր, կառավարման մոդելներ փոխվել, և պոպուլիզմը, իսկապես, դարձել էր լուրջ գործոն, գրեթե ամեն ինչում, և միգուցե․․․ Մեկ քայլ վերադառնամ․ ես նշեցի, որ բանակում լուրջ փոփոխություններ էին պետք՝ կապված այն դասերից, որոնք մենք պետք է քաղեինք քառօրյա պատերազմից։ 2018 թ․- ից, դա անտեսվել էր, ոչ ոք չէր հետաքրքրում, ուղղակի, մի կողմ էր դրվել, և բանակի հիմնական բարեփոխումները դարձլ էին ավելի շատ ելակային բարեփոխումներ, որտեղ հիմնական տեղը, որտեղ այցելում էին պաշտոնյաները, դա ճաշարանն է։ Սա շատ էր դուր գալիս ծնողներին, ում զավակները բանակում էին, բայց մարդիկ չէին գնում պոլիգոններ, ընդհանրապես չէին հետաքրքրվում մարտական պատրաստվածությամբ։ Հիմնական թեման եղել է, թե զինվորին ո՞նց են կերակրում, կենցաղն ինչպիսի՞ն է, ինչը լավ է, բայց բանակը դրա համար չի։ Ամբողջ այդ ծախսերը պետք է ուղղեին մարտական պատրաստվածության վրա, այլ ոչ թե այլ նպատակների։ Ի՞նչ է բանակը։ Այն ունի 2 տարվա ցիկլ։ 5 – 6 ամիս պետք է զինվորին պատրաստելու համար, 2 տարի հետո նա զորացրվում է։ 2 տարի մարտական պատրաստվածության հարցով չզբաղվես, դու այլևս բանակ չես ունենալու։ Ուղղակի բանակ չես ունենալու, կամ բանակի մարտունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Մոտավորապես, այսպես է վիճակը, որովհետև KPI եթե դրվում է ճաշարանը, այլ ոչ թե պոլիգոնը, սպայական կազմը, որն այն ժամանակ փոխվեց, սկսում է զբաղվել ճաշարանով, այլ ոչ թե պոլիգոնով։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Պատերազմը սկսելուց հետո ես 3-րդ օրը Ղարաբաղում էի։ Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի» Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հիմա այդ դրոնների դերակատարությունը բոլորը տեսնում եք, Ուկրաինայում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ ի՞նչ դերակատարում ունեն։ Բայց առաջին ծիծեռնակները երևացել են 2016 թ․-ին, որից ուղղակի պետք էր շատ լուրջ հետևություններ անել, ոչ թե Սու 30 սելֆիի համար գնել, այլ պետք էին ՌԷՊ համակարգեր, պետք էին շատ լուրջ ներդրումներ հակաօդային պաշտպանության մեջ, չարվեց դա։ Հիմա սրանք են հիմնական պատճառները, որ մենք ապրեցինք այդ էվոլյուցիան՝ 91-94 թ․-ին, 16 թ․-ին, որը հետաքրքիր էր, որ շատ կարճ էր, բայց նախանշում էր տրենդը, և մենք այդ տրենդից, ըստ էության, հետևություն չարեցինք։ Ուրեմն հետևյալ եզրակացության գանք․ մենք այս ընթացքում սկսել ենք զիջել Ադրբեջանին ոչ միայն քանակական գրեթե բոլոր ցուցանիշներում, սկսել ենք շեշտակի զիջել նաև որակական հարցերում՝ կապված մեր անվտանգային խնդիրների հետ։
- Ձեր կարծիքով, ինչի շնորհիվ Արցախի բնակչությունն այն տարիներին պատրաստ եղավ ոչ միայն կռվել, այլ նաև կառուցել պետություն։ Շնորհակալություն։
- Ընդհանրապես, մտածել, որ պատերազմում կարելի է հաղթել, միայն բանակ ունենալով, միամտություն է։ Եվ 2020 թ․ 44-օրյա պատերազմի պրոբլեմներից մեկը նաև այն է, որ բանակը 1-2 շաբաթ պետք է զսպի առաջին հարվածը, բայց հետո ամբողջ պետությունն իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնա պատերազմի մաս։ Ինչն, ըստ էության, չկայացավ։ Եվ այն ժամանակ ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ սկսեցին ձևավորել ջոկատներ առաջնագիծ ուղարկելու համար, փոխանակ մոբռեսուրսով համալրեին այն կայացած զորամասերը, որոնք առաջին գծում արդեն կռվում էին։ Ես այդպես էլ չեմ հասկացել, թե այդ որոշման մոտիվացիան որն էր։ Իսկապես, չեմ հասկացել։ 1992 թվականին մեր ամենից մեծ խնդիրն է եղել ջոկատներից անցնել կանոնավոր բանակ։ Բավականին բարդ գործընթաց էր, որովհետև մի հոգի գալիս էր, 20-30 կամ 40-50 հոգանոց ջոկատի հրամանատար, ինքը դեմք էր, իսկապես դեմք էր։ Մի քիչ ֆիդայական տեսքը, հագուստը և այլն, իսկապես, շատ հայրենասեր մարդիկ կային։ Բայց երբ որ դու ստեղծում ես կանոնավոր ջոկատ, ինքը դառնում է ընդամենը ամենաշատը վաշտի հրամանատար, ոչ ավել։ Եվ լինել մի առանձին ջոկատի, ինչ-որ մի լավ, հնչող անունով ջոկատի հրամանատար և լինել վաշտի հրամանատար, ոնց որ տարբեր կարգավիճակներ էին։ Ընկալումն այդպիսին էր։ Լուրջ բռունցք էր պետք և կամք՝ շատ արագ այդ ջոկատներից վերափոխվել կանոնավոր բանակի։ Պետությունն այն երաշխիքն է, առանց որի դու չես կարող դա անել։ Պետությունն այդ ֆունկցիան պետք է իր վրա վերցնի և իրականացնի։ Ղարաբաղում դա ավելի շուտ կատարվեց։ Ավելի շուտ կատարվեց, քան և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Եվ շատ օրգանիկ ձևով և ճիշտ ժամանակին այս ամեն ինչը նաև տեղի ունեցավ Հայաստանում։ Ադրբեջանում այս պրոցեսները բավականաչափ ուշացել էին։ Սա ևս մեր առավելությունն էր․ ինչը մենք կապիտալիզացրեցինք շատ մեծ հաջողությամբ, հատկապես հենց առաջին պատերազմի ժամանակ։
- Պարոն Քոչարյան, հարցս վերաբերում է 7 շրջաններին։ Հնարավոր էր արդյո՞ք այդ 7 շրջանները պահել, չհամարելով դրանք բանակցությունների առարկա, փոխզիջման առարկա, և շարժվել մոտավորապես այն ուղղությամբ, ինչպես շարժվեց Ռուսաստանը՝ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները վերամիավորելու հարցում։ Այսինքն, 7 շրջանները համարել Արցախի անբաժանելի մաս և դրանք մեկտեղ ճանաչել, Հայաստանի մեջ մտցնել և չսպասել աշխարհի ճանաչմանը կամ Ադրբեջանի ճանաչմանը։
- Վերցնենք Ռուսաստանը՝ 150 միլիոն բնակչությամբ, աշխարհի ամենից հզոր բանակներից մեկը ունեցող երկիր։ Ուկրաինան, ասում են 40, բայց իրականում այսօրվա բոլոր փորձագիտական գնահատականներով՝ մոտ 25 միլիոն բնակչությամբ։ Ռուսաստանը աշխարհի ամենից հզոր ատոմային պոտենցիալ ունեցող երկիրն է։ Հիմա, եթե մենք այդքանն ունենայինք, իհարկե, այդպես կանեինք։ Մի՛ կասկածեք, իհարկե, այդպես կանեինք։ Բայց հենց մենք հայտարարում էինք այդպիսի մի տարբերակ, սա նշանակում էր, որ այլևս բանակցելու թեմա չկա, դա «Արցախը Հայաստան է և վերջ» էր մոտավորապես, հետևանքները սա էին լինելու։ Սա կլիներ ուղղակի արկածախնդրություն, որի հետևանքը կլիներն պարտություն։ Սա արվեց 2019 թ․-ին։ Մենք լավ գիտակցում էինք, որ պատերազմը, երկարատև պատերազմը պրոբլեմային է մեզ համար։ Իսկապես պրոբլեմային է։ Դու կամ պիտի այնպիսի դաշնակից ունենաս, այնպիսի հարաբերություններով, որը պատրաստ է այդ պատերազմի ժամանակ ամբողջությամբ կանգնել քո թիկունքում․ և՛ մարդկային ռեսուրսով, և՛ ամեն ինչով, և՛ նյութական ռեսուրսներով։ Եթե դա չկա, ուրեմն, դու պետք է շատ ավելի ճկուն լինես և փորձես բանակցային գործընթացով արդեն ստանալ այն, ինչը հնարավոր է ստանալ։ Մեր մոտեցումը սա էր։ Կարո՞ղ է մեր խելքը չի կտրել այդպես հայտարարել․ ասեինք՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Կարո՞ղ է, օրինակ, ես Ղարաբաղի նախագահ ընտրվելուց հետո ցանկություն չեմ ունեցել ինագուրացիան անել Շուշիում։ Չենք արել, չէ՞․․․ Մենք այն ժամանակ երբեք չենք փորձել նույնիսկ այնպես անել, որ Թուրքիային մասնակից սարքենք այս հարցում։ Միշտ փորձել ենք Թուրքիայի հետ ճկուն լինել։ Ես հիշում եմ 20 թվականի ամռանը Տավուշում սահմանային այդ լարվածությունը մենք ի՞նչ սարքեցինք։ Հայտարարություններ, որ թուրք ադրբեջանական տանդեմին հաղթեցինք, մեր բանակը ամենից հզոր բանակն է և այլն։ Մեր բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանինը, բայց պոտենցիալով համեմատության եզրեր չկա թուրքական բանակի հետ, և դա սարքել Սարդարապատ, 72 հատ մարտական խաչ տալ Սարդարապատում։ Ոնց որ գռգռես և Թուրքիային ասես՝ մի հատ միացեք Ադրբեջանի հետ, այս հարցը լուծեք, ես հայերը մեզանից ի՞նչ են ուզում։ Ու մինչև այսօր ես չեմ հասկանում՝ մի մարդ չի հայտնվել, որ ասի՝ չի կարելի, մի՛ արեք։
- Պարոն Քոչարյան, Ձեր նախագահության տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ո՞ր գործոնները և փաստաթղթերն են ունեցել առավել ազդեցիկ, ինչո՞ւ ոչ նաև դրական ազդեցություն հօգուտ հայկական կողմի շահերի վրա, և անձամբ Դուք ո՞ր փաստաթուղթն եք համարում առավել արդյունավետ։ Թույլ տվեք տվյալ պարագայում առանձնահատուկ նշել, խոսքը գնում է Քի Վեսթի և Մադրիդյան սկզբունքների մասին, եթե համեմատական անցկացնենք այս երկուսի միջև։
- Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը։ Այն չի ստորագրվել, ըստ էության, բայց վերջնական տեսք ուներ։ Վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրելուց։ Բայց ի՞նչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ-որ մի բան էր։ Ես նույնիսկ, երբ այդ խոսակցությունը մեր մեջ եղավ, մի երկու անգամ հարցրեցի՝ ճի՞շտ եմ հասկանում։ Ի՞նչ դա մեզ տվեց։ Չստորագրվեց, բայց դրանից հետո, նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, ինչը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։ Նայե՛ք, մենք ընդամենը 2-3 տարի առաջ քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։ Սա Վարդան Օսկանյանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ի՞նչ բանակցում էր, ասում էր՝ նայե՛ք, նույնիսկ էս տարբերակն էր։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքա՞ն կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ Իսկապես, շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մի շատ լուրջ փաստարկ, և նույնիսկ, կրկնեմ, Մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար ցանկալի է, լավ փաստաթուղթ էր, մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից բանակցային գործընթացում զիջում։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները արդեն ներկայացնում ենք որպես շատ շեշտակի զգայուն զիջում հայկական կողմից, և սա լուրջ գործիք էր մեր ձեռքին, շատ լուրջ։ Եվ ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ-որ արդյունքների գալ, իսկապես, հնարավոր էր արդյունքների գալ, և վերջերս նաև շատ էին խոսում դրա մասին, 19 թ․-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի, մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի արհամարհել են, չենք հասկանում՝ էս ի՞նչ եք ասում։ Դրանից հետո նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմն ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Ես սա շատ վատ բան էր։ Կարծում եմ, սա պատճառներից մեկն էր, որ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին, և պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց, որովհետև երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաև այդ հետևանքների, պատասխանատվությունը պետք է կրես, և սա տրամաբանական է։ Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում այս վերջին օրերին, 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ, և Միացյալ Նահանգները, որ այն հիմնական երկիրն էր, ում միջամտությամբ և օգնությամբ պատերազմի ժամանակ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ և ծանր է նստելու Ուկրաինայի վրա։ Ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ․ անպատասխանատվություն, սա մեկ, և 2-րդ-ը՝ ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում և ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց անում են այդ պահին հայրենասեր երևալու համար։ Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե հոկտեմբերի 18- 19-ին ես առաջարկը ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Պատերազմը կանգնում էր։ Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք։ Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա։
- Արդյո՞ք այս պահին մենք ունենք հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ։
- Նայած մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է։
- Դուք նախկինում նշել եք, որ Ձեր կառավարության ընթացքում կրթության ոլորտում եղել են թերացումներ։ Ըստ Ձեզ՝ 90-ականների պատերազմի մասին է խոսքը, հետպատերազմյան կառավարման ընթացքում կրթությունից բացի այլ ոլորտներում եղե՞լ են թերացումներ, թե ոչ։ Եթե միայն կրթության ոլորտում են եղել թերացումները, կարո՞ղ եք ավելի մանրամասնել, թե՞ կոնկրե՛տ ինչ թերացումների մասին է խոսքը, եթե այլ ոլորտներում նույնպես եղել են թերացումներ, կխնդրեի այդ մյուս թերացումների մասին էլ ավելի մանրամասնել։ Շնորհակալություն։
- Հիշում եմ, որ այդ բանն ասել եմ կրթության ոլորտի վերաբերյալ, բայց չեմ հիշում՝ ինչ կոնտեքստի մեջ էր։ Երևի չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Իհարկե չէ, այդպես չի լինում, հատկապես, երբ մի քանի տարի անցնում է, հետադարձ հայացքով, մարդը մի քիչ այլ կերպ է նայում այն ժամանակվա արդյունքների վրա։ Իհարկե, եղել են թերացումներ, բայց պետք է գործը միշտ գնահատվի, թե ինչի՞ց ես սկսել, ո՞ւր ես հասցրել։ Եվ ամեն մի ղեկավար իր պաշտոնը թողնելուց ինքը պետք է հաշվետու լինի․ ոչ թե աբստրակտ, լա՞վ է, թե վատ, ինքը ի՞նչ վիճակում է ընդունել իշխանությունը և ի՞նչ վիճակում է հանձնում այն։ Նույնը վերաբերում է կրթական համակարգին։ Տվյալ դեպքում նախարարը ի՞նչ վիճակում է ընդունել համակարգը և ի՞նչ վիճակում է հաձնել։ Հիմնական բարեփոխումները արվել են հենց այդ ժամանակ, երբ որ էդ Բոլոնյան գործընթացով օրենսդրության փոփոխություններ էին իրականացվում։ Օրինակ, դպրոցների կառավարման մոդելը։
Իմ ժամանակ ենք մտցրել այդ կառավարման մոդելը, ծնողների խորհուրդը, փորձել ենք կապը ստեղծել դպրոց, ծնողներ։ Ըստ էության, քիչ բան ենք հորինել։ Հիմնականում վերցնում էինք կայացած երկրների հաջողված մոդելները, Համաշխարհային բանկի ռևյունները և փորձում կիրառել։ Կապ էինք հաստատում այդ երկրների հետ, այդ երկրներից փորձագետներ էին գալիս մեր մոտ, օգնում էին օրենսդրությունը բարեկարգել և հետո իրականացնել։ Այդ ճանապարհին բազմաթիվ պրոբլեմներ կային, բայց կարևոր է հիմա գնահատենք՝ ուղղությունը ճի՞շտ ենք վերցրել, թե՞ չէ։ Իմ տպավորությամբ՝ ուղղությունը ճիշտ ենք վերցրել։ Թերություններ կային, այո, կրթության մեջ։ Ինձ համար մի քիչ ավելի հեշտ էր այդ ամենն անել։ Ես ինքս կուսակցական չէի, հետևում էի, որ, օրինակ, դպրոցի կուսակցականացումը չլինի, որովհետև միշտ այդ ձգտումը կա։ Հատկապես գյուղական վայրերում դպրոցի տոնօրենը այդ գյուղում լուրջ դեմք էր, որի ազդեցությունը տրամադրությունների վրա մեծ էր։ Այն ժամանակ այդ գյուղի մակարդակով նա, այսօրվա խոսքերով ասած, ինֆլյուենսեր էր։ Սոցիալական ցանցեր առաջ չկային, որ լավ, սիրուն նկարվեր։ Եթե մի փոքր քաղաքում հիվանդանոց կար, գլխավոր բժիշկը այդ հիվանդանոցի նույն բարձր հեղինակություն ուներ։ Կուսակցությունների մոտ այդ ձգտումը կար՝ անպայման իրենց դիրքերը ուժեղացնելու համար առանցքային այդ ինֆլյուենսերներին կուսակցական դարձնել։ Համալսարանների ռեկտորներին նաև։ Մի ժամանակ հանրապետականներն էլ էին այդ ճանապարհի վրա, բավական ներդրում ունեցան, բայց սա բնական բան է, բնական ձգտում կուսակցությունների կողմից։ Քանի որ ես կուսակցական նախագահ չէի, զսպում էի դա։ Զսպում էի, որովհետև ինձ համար այդ հետաքրքրությունը չկար։ Օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինները։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ կարգի ուշադրություն են հիմա դարձնում։ Հանկարծ մի տեղ մեկ ուրիշը չընտրվի։ Օրինակ, իմ ժամանակ ինձ համար մեկ էր, ես մարդկանց ասում էի՝ լսեք, այդ ժողովուրդը ուզում է, թող ընտրի, մեկ է՝ ո՞ւմ ընտրի, մեզ հետ աշխատելու է։ Չի կարող համայնքապետը, հա, կարող է ընդդիմադիր հայացքներ ունենա, Աստված իր հետ, բայց այդ համայնքապետը չի կարող հաջողվել որպես համայնքապետ, եթե իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ չպահի։ Մի՛ թշնամացրեք, բան մի արեք։ Շատ են եղել դեպքեր, երբ որ այդ տեսանկյունից զսպում էի։ Երկրորդ 5-ամյակում ես ունեցել եմ կոալիցիոն կառավարություն, առաջին 5-ամյակը հայտարարված չէր, բայց փաստացի էլի կոալիցիոն կառավարություն էր։Եվ այն ժամանակ հատուկ այնպես էին անում, որ նախարարը մի կուսակցությունից լինի, տեղակալը մեկ ուրիշ, մյուս տեղակալը՝ մեկ այլ կուսակցությունից։ Արդեն այդ մոդելի մեջ չի կարող ամբողջ աշխատակազմը փոխել, իր թայֆան հավաքել։ Բայց թայֆայության դեմ պայքարի ամենից հզոր գործիքը եղել է քաղծառայության համակարգը։ Հետո քանդեցին այդ համակարգը, ուղղակի քանդեցին։ Բայց երբ որ դու ունես քաղծառայության համակարգ և նախարարության այդ բյուրոկրատիա կոչեցյալը, այլ բան է։ Գերմանիայի ուժը բյուրոկրատիայի մեջ է, գերմանական բյուրոկրատիայի մեջ է։ Հիմա ես փորձել եմ այդ բյուրոկրատիան ստեղծել, որը չպիտի լինի կուսակցականացված, կարող են կուսակցության անդամ լինել, բայց ինքը պաշտպանված է օրենքով։ Այդ բյուրոկրատիան որ ստեղծում ես, նախարարը մի կուսակցության անդամ է լինում, տեղակալը՝ ուրիշ, չեն կարող նախարարությունը թայֆաս դարձնել, չի լինի։ Եվ սա իմ կառավարման ժամանակվա հաջողությունների ամենից մեծ գրավականներից մեկն էր։ Քաղծառայության խորհրդի ղեկավարը հաջող մարդ էր, ինքը պրինցիպիալ պահում էր։ Մենք այն ժամանակ դա ձևավորեցինք, հետո քանդվեց։ Համակարգը այսօր, կարելի է ասել, գոյություն չունի։ - Պարոն Քոչարյան, ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ձեր իշխանություններին, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի իշխանություններին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին, և 2020 թվականի աղետը չէր լինի՝ ամրագրելով 1994 թ․ մայիսի 12-ի արդյունքը։
— Ես Ձեր հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ։ Ես նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ-որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չէին։ Այդպիսի բան եղե՞լ է։ Ինձ մոտ այդ մտահոգությունն ընդհանրապես չկար։ Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր էինք Ադրբեջանից։ Մի տեղ ինչ-որ մի անզգույշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս ենք։ Այդպես չէ, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք, և ասեմ նաև, ինձանից հետո ևս հատկապես անվտանգային հարցերի վրա ուշադրությունը մեծ էր, բայց ես Ձեզ մոտավորապես բացատրեցի։ Ռուսերեն ասում են «ломать, не строить»․ Մի բան դու կարող ես կառուցել երկար տարիներ, բայց կարող ես 1-2 տարում քանդել։ Նույնը շինարարությունը, երբ որ հին շենք են քանդում, ընդամենը մի ծանր գունդ են կապում, 2 անգամ խփում են, շենքը փլվում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու 2 տարի բանակով չզբաղվես, դու էլ բանակ չունես, կամ բանակ ունես կիսով չափ, մի կեսի կեսով չափ։ Դրա համար ձևակերպման հետ ես համաձայն չեմ։ Ի՞նչ է ասում վարչապետը վերջերս։ Ասում էր՝ խաղաղությունը մեր անվտանգության գործիքը խաղաղությունն է, բառացիորեն։ Խաղաղությունը անվտանգության պրոդուկտ է, ո՞նց կարող է գործիք լինել։ Դու անվտանգության հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է՝ խաղաղությունը գործիք է, ուրեմն, այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա Դուք երբեք չեք գնա, չէ՞, բժիշկի մոտ, որը բան չի հասկանում։ Հիմա ամբողջ ժողովրդով ընտրել եք, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի։ Ո՛չ քշել գիտի, ո՛չ ուղղությունը գիտի, ո՛չ տորմուզի տեղը գիտի, ո՛չ էլ մյուսի տեղը գիտի։ Նստած գնում եք, ուռա ենք անում։ Ես շատ եմ ուզում, և ինձ համար հետևյալ բանաձևը կասեի՝ ունենալ տենց ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ ղեկավար և ռոմանտիկ ժողովուրդ, որովհետև այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս և ռոմանտիկ ա դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է դառնում։ Օրինակ, վերցնեք նույն Ուկրաինան։ Այսօր ես 2-3 անգամ անդրադարձ ունեցա։ Անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրն ավիրել։ Ուկրաինան ընդամենը կարող էր նեյտրալ երկրի ստատուսով օգտվել և՛ Եվրոպայից, և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Ռուսաստանից։ Ասեցին՝ չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտե՛ք։ Ի՞նչ ստացավ։ Դու ուղղակի արհամարհեցիր քո հարևան, հսկայական հզոր երկրի անվտանգային շահերը։ Մի երկիր, որը կարող այսօր ամենահետաքրքիր, բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղում չի հայտնվում, մարդը փորձանք է։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցն ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարն ինքն իր համար նորմալ է, բայց պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Այո՛, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան, Ադրբեջանի թիկունքում սենց ամբողջ բոյով կանգնի, և վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզվում է սաղ մեղավոր են։ Պարզվում է, հանձնել են Ալմաթիի հռչակագրով, 91 թ․-ին։ Մի քիչ երկար ստացվեց, որովհետև ֆունդամենտալ հարց է։ Վերջերս ՄԱԿ-ում քվեարկություն է եղել, հակառուսական մի բանաձև էր։ Միացյալ Նահանգները քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ։ Լավ, դուք հո հիմա՞ր չէք։ Ի՞նչ եք ուզում։ Ձեր առևտրի 60 %-ը այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրոմիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22- 24 % էր։ Հիմա 6-7 % է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60 %։ Դուք չե՞ք հասկանում, որ նման քայլով կարող եք այնպիսի պրոբլեմներ ունենալ, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ, բայց ամբողջ գյուղատնտեսությունդ ի՞նչ է անելու, ժողովուրդը ի՞նչ է անելու, ու այդ չափի անպատասխանատու լինելը շշմեցնում է ինձ, անկեղծ ասած։
Չեմ կարծում, որ հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։ Ես սա եմ տեսնում, բայց անվտանգության գոտի դժվար է պատկերացնել և իրատեսական չէ։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը, իմ կարծիքով, դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքներ նշանակում է նաև որոշակիներկայություն։ Այդ ներկայությունը ինչքան մեծ, այնքան լավ, և սա, ուղղակի, բանակցային գործընթացից է կախված, թե՝ դու ինչի՞ ես հասնում։ Առաջինը՝ դու էդ նպատակը դնում ես, թե՞ չէ։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսները չեն բանակցում, տեղակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանի, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Ճիշտ չի՞ լինը միջազգային հարաբերություններում։ Ս, ուղղակի չի լինում։ Ու, ըստ էության, իրենք, ինչ դրանով Ռուսաստանի, որպես միջնորդ, էդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են են դուք են, Ղարաբաղին, Ադրբեջանը, գնացեք իրար հետ բանակցեք։ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես առել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս։
- Երևակայենք, ինչպես ուսանողս ասաց, որ գործ ունենք ազգային իշխանությունների հետ, և մոդելավորենք այդ իրավիճակը ձեր վճռորոշ դերակատարությամբ, ձայնով, եթե անալոգիան տանենք բոլշևիկների հետ, առաջինը՝ հողի մասին դեկրետ, խաղաղության մասին դեկկրետ, Դուք՝ ամենաառաջին քայլով ի՞նչ եք տեսնում, որ, իրոք, ամենաառաջաջնահերթ պետք է լծվել դրան, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանում ու Թուրքիայում առանձնապես մեծ ուրախությամբ չեն ընդունելու էդ ազգային իշխանափոխությունը Հայաստանում։ Ուրեմն, առաջին հարցը ապագային միտված ու խիստ, էսպես է, ստրատեգիկ պրագմատիկ մակարդակում՝ ի՞նչը պիտի լինի առաջին քայլը։ Իսկ երկորդ հարցն արդեն անցյալից և մի փոքր ավելի հուզական։ Արցախյան առաջին հաղթական պատերազմի դերակատարներից, հրամանատարներից, որոնք վաղուց արդեն մեզ հետ չեն, լքել են այս աշխարհը, ո՞ւմ եք ամենահաճախը հիշում կամ կարոտում։
- Մոնթեին։ Վերջից սկսեմ։ Շատ հետաքրքիր կերպար էր, և ցավով, պետք է ասեմ, երևի մոտավորապես 1,5-2 տարի է, Մոնթեի մասին ոչ ոք չի խոսում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև էն լրատվամիջոցը, որը փորձի Մոնթեի նկարը ցույց տալ, Մոնթեի մասին խոսել, փակում են։ Եվ այս իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ մոտեցումը փոխի, կարող էր անել, որովհետև ազգային այդպիսի կերպար, ազգային հերոս պետք չէ։ Հիմա մի սերունդ անցնի, ոչ մեկը չի հիշելու, որ Մոնթե գոյություն ուներ։ Պատմաբաններն են իմանալու։ Բայց ամենից վառ, հետաքրքիր կերպար էր՝ իր ամեն ինչով։ Ահավոր ռոմանտիկ, շատ-շատ ռոմանտիկ էր, շատ ուտվող, հետաքրքիր կերպար էր։ Նրան հատուկ կառանձնացնեի և կրկնեմ, չեն խոսում նրա մասին։ Երբ որ ասում ես, ասում է՝ ի՞նչ անենք, հենց Մոնթեի մասին բան ասենք, ալիքը, ֆեյսբուքյան էջը փակում են։ Ադրբեջանը դիմել և ասել է, որ ահաբեկիչ է և վերջ, և Հայաստանը արդեն երկու տարուց ավել է, ոչինչ չի արել վիճակը փոխելու համար։
Ինչ վերաբերում է առաջին քայլերին։ Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիք լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք։ Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։ Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում։ Ընտրությունների ժամանակ 21 թ․-ին ինձ շատ էին հարցնում, բայց քանի՞ տարի է պետք բանակը վերականգնելու համար։ Ես ասում է 3-5 տարի, արդեն 4-ն անցել են։ Ինչ-որ բան արվո՞ւմ է, չեմ տեսնում։ Երբ որ ինձ ասում են, որ Հնդկաստանից հրետանի եմ առնում կամ ինչ-որ հրթիռ են, իմ մոտ հարց է առաջանում, հետո ո՞նց ես զինամթերքով դա ապահովելու։ Եվ բան են առնում, որը չեն կարողանում բերել։ Ո՞նց։ Մի բան ստեղից, մի բան մի տեղից, մի բան մի ուրիշ տեղից։ Ու ամենից հետաքրքիր, գիտե՞ք ինչ է։ Եթե հիշում եք, հրապարակային մեղադրում էին, որ 80-ական թվականների զենքերով էին կռվում։ Ուկրաինայի պատերազմը նայեք․ 60-ական, 70-ական, 80-ական թվականների զենքերը ամենից հուսալի զենքերն են, ըստ էության։ Այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք բայրաքթարներին։ Ուկրաինայում նույն ռուսական ՀՕՊ-ի հնարավորություններով 2 շաբաթում բոլոր բայրաքթարները խփեցին, վերացան։ Բայրաքթարի մասին մենակ լսել ենք պատերազմի առաջին 2-3 շաբաթվա ընթացքում, որովհետև մեծ էին, ռադարները բռնում էին, փոքրերը չեն բռնում ռադարները, բայց դրանք մեծ էին, դանդաղաշարժ, 150, 160 կմ/ժամ։ Ո՞նց եղավ, որ այդպես եղավ։ Մենք պետք է առաջին 2 շաբաթում բայրաքթարների հարցը լուծեինք և ավարտեինք։ Ո՞նց եղավ։ Այ պատճառներից մեկն այն է, որ ասում էի։ Բանակը կլուբնիչնի ռեֆորմների պրոցեսի մեջ էր։ ՀՕՊ-ը չաշծատեց։ Ինչո՞ւ ամբողջ օդը չփակվեց։ Որովհետև ՀՕՊ-ի պատվերը փոխել են, առել են Սու-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել դրանց ֆոնի վրա։ Հիմա սրա մասին պետք է խոսել, թե՞ պետք չէ։ Հիմա գնում են 185 մմ-անոց հրետանիներ, որի մարտագլխիկն արժե 4000-5000 դոլար։ Մի պահ գինը թռել էր մինչև 7000-8000։ Ամենից էժանը՝3000։ Դուք ո՞նց եք պատկերացնում, էդ ինչքա՞ն պիտի բերեք և հետո էդ ո՞նց պիտի բերեք։ Ձևն էլ չկա բերելու։ Բաներ կա, որ անում են մարդիկ, մեկ-մեկ քեզ հարց ես տալիս՝ էս մարդիկ ընդհանրապես մտածո՞ւմ են, թե էդ մտածելու ընդունակությունը չունեն։ Հետո ո՞նց եք էդ հարցերը լուծելու, մի բան Հնդկաստանից, մի բան Ֆրանսիայից։ Անկեղծ ասած, չեմ հասկանում, դրա սպասարկումը ո՞նց է լինելու։ Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, որ «Ցեզար» կոչեցյալը, որը Ֆրանսիային պատվիրել են, լավ հրետանի է, չափազանց նուրբ։ Մարտական այդ վիճակում վերանորոգել հնարավոր չէ, հենց մի քիչ շարքից դուրս է գալիս, տանում են չգիտես ուր վերանորոգման համար։ Այդ բազան դուք ստեղծո՞ւմ եք, թե չեք ստեղծում, չեն ստեղծում։ Ինչ-որ մի բյուջե կա, որը պիտի ծախսեն, թե ի՞նչ են ծախսում, ո՞վ է առնում, ո՞նց են առնում։ Հիմա հարցը հետևյալն է՝ մարտունակ բանակ, ռազմաքաղաքական դաշնակիցներ, որոնց հետ հարաբերությունները պետք է վերանորոգել, և իհարկե, տնտեսական զարգացվածության մակարդակը։ Ինձ մտահոգում է, որ այս վերջին տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումներ Հայաստանում գրեթե չկան։ Ինչո՞վ է պայմանավորված։ Լիքը գործարաններ են բացել, ոչ մեկը չաշխատեց։ Պարզվեց, դրանք չեն էլ եղել։ Ուղղակի PR, նկարվելու համար ինչ-որ բան էին բացում, ոչ մի բան չաշխատեց։ Հիմա կամ մենք դառնում ենք զուտ սպասարկող երկիր, սպասարկման ոլորտ։ Այդ սպասարկման ոլորտն էլ լիմիտ ունի, դու ծով չունես։ Որևէ մի քայլ չի արվել արդյունաբերական հնարավորությունների զարգացման համար։ Սա պիտի փոխվի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, առաջին քայլը, որը պիտի լինի, անվտանգության հարցն է։ Եթե դու անվտանգության հարց չես լուծում, բոլոր մյուս հարցերը ռիսկային են դառնում։ Մոտավորապես, երևի սա։
- Ձեզ շատ շնորհակալություն, և եթե առարկություններ չունեք, արդեն անցնենք գրքերի մակագրության, խմբակային լուսանկարին։
— Ձեզ շնորհակալություն այս երեկոյի համար, հետաքրքիր հարցերի համար։