Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ հումանիտար նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-րդ տարեդարձի օրերին՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս 11-ի գիշերվա 00:00-ը, ռուսական կողմը հայտարարում է հրադադար։ Այս ժամանակահատվածում կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները։

Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը նույնպես պետք է հետևի այս օրինակին։

Հրադադարի խախտման դեպքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը համապատասխան և արդյունավետ պատասխան կտան։

Ռուսական կողմը հերթական անգամ հայտնում է իր պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների խաղաղ բանակցություններ սկսելու՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի նախնական պատճառների վերացմանը, ինչպես նաև կառուցողական համագործակցությանը միջազգային գործընկերների հետ։