Բացել լրահոսը Փակել լրահոսը
11cc614e-f7f1-4ecc-bd06-5146348ec050
A A
Սպորտ

Միգուցե մրցաշրջանի վերջում ավարտեմ կարիերաս. Մխիթարյան (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին և խոսել է մի շարք հարցերից:

«Սա հիանալի հնարավորություն է, բայց մենք պետք է կենտրոնանանք վաղվա հանդիպման վրա»,- ասել է Մխիթարյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք չենք մտածում Մյունխենում մեկ շաբաթ առաջ գրանցված արդյունքի մասին: Վաղը կսկսվի 0-0 հաշվով, և երկու թիմերն էլ հնարավորություն ունեն հաղթելու: Մենք պետք է առավելագույնը տանք, և ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք վաղվա խաղում։ Մենք կունենանք մեր երկրպագուների մեծ աջակցությունը՝ հույս ունենք միասին առաջ շարժվել: Մենք կենտրոնանալու ենք այն բանի վրա, թե մենք ինչպես ենք ցանկանում խաղալ, այլ ոչ թե «Բավարիան»: Մենք խաղում ենք տանը և ցանկանում ենք առավելագույնը տալ: Մենք գիտենք, որ «Բավարիան» կգա հաղթելու, բայց մենք նույնպես: Հեշտ չի լինի, բայց մենք պատրաստ ենք»,- ասել է Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը նաև խոսել է իր ապագայի մասին: 

«Ես իսկապես երջանիկ եմ, որ հասել եմ իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի այս փուլին: Միգուցե դա այլևս չկրկնվի, ինձ մնացել է մեկ կամ երկու տարի, միգուցե մրցաշրջանի վերջում ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես իսկապես ուրախ եմ, որ խաղում եմ այս ակումբում և նաև ուրախ եմ այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է Մխիթարյանը: