Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-04-09_18-02-36
A A
Հասարակություն

Հայ-իրանական զորավարժությունների նպատակը սահմանային անվտանգությունն ապահովելն է՝ հայտնում է իրանական կողմը

Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով, գրում է  IRNA գործակալությունը։

 Նրա խոսքով՝ դրանք տեղի են ունենում հայ-իրանական սահմանի Նորդուզ շրջանում՝ սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար», - հայտարարել է Մաինին՝ շարունակելով․ - «Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ զբաղեցնում են»։