A
A
Լարված իրավիճակ. Քասախի բնակիչները փակել են Աշտարակի խճուղին.ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔասախցիները փակել են Երևան–Աշտարակ ճանապարհն ու պահանջում են լուծում տալ հասարակական տրանսպորտի խնդրին։ Նրանք դեմ են թանկացմանը և պատրաստվում են փակել մայրուղին այնքան ժամանակ, մինչև իրենց խնդիրը լուծվի։
Երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը: