Բացել լրահոսը Փակել լրահոսը
16e30a786b6029b5675b55976cc8bee9
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության:

Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք կկարողանաք կարևոր ներդրում ունենալ ՈՒԵՖԱ-ի և, ինչը ամենակարևորն է, մեզ բոլորիս միավորող համաշխարհային սպորտի զարգացման գործում:

Լավագույն մաղթանքներս եմ հղում և ցանկանում եմ հաջողություն ու համարձակություն առջևում առկա բոլոր մարտահրավերների դեպքում:

Հարգելի՛ նախագահ, անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը», - մասնավորապես, ասված է շնորհավորական նամակի մեջ: