Բացել լրահոսը Փակել լրահոսը
NAN
A A
Պաշտոնական

NAN ապրանքանիշի որոշ խմբաքանակների՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթաց է սկսվել

 
‼️ Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր):
 
✅ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը:
✅ Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, սակայն հետկանչը կատարվում է նախազգուշական նպատակով։
❗️ Եթե իրացման ցանցում կտեսնեք տուփեր NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից՝ հորդորում ենք չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով՝ 118. այն շուրջօրյա է և անվճար:
 
ՍԱՏՄ