A
A
Այսօրվանից սկսվել է բժիշկների զորակոչը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից մինչեւ հունվարի 31-ը ներառյալ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ Ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի։ Իսկ պահեստազորի սպայական կազմի ենթակա անձանց թվաքանակը սահմանվել է մինչև 10 բժիշկ-մասնագետ։
Որոշումը երեկ ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը՝ այսինքն այսօր։