Բացել լրահոսը Փակել լրահոսը
612168935_122170547168790827_7884743211497978680_n
A A
Պաշտոնական

Մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց.
 
Ավելի քան 45%-ով կնվազի 0,4 կՎ և 6(10)կՎ լարումների համար հզորության ավելացման վճարման չափը.
 
Ինչպես արդեն հայտնել ենք, 2025թ.-ի դեկտեմբերի 30-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների գործող սակագները 2026 թվականին սպառողների համար կմնան անփոփոխ:
🔺Ընկերության Ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների նվազեցմանն ուղղված գործընթաց.
‼️Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ս.թ. մարտ-ապրիլ ամիսներից, ինչի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
⚡️Ըստ նախնական վերլուծությունների և ճշգրտված տվյալների փոփոխությունները կունենան հետևալ պատկերը.
▪️0.22 կՎ լարման՝ 10 կՎԱ հզորության համար առանձնատների ստանդարտ միացման վճարները՝
🔺Երևան քաղաքում գործող միացման վճարը այժմ կազմում է՝ 277 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 186 հազ. ՀՀ դրամ.
🔺ՀՀ մարզերում գործող միացման վճարը 10կՎ հզորության համար այժմ կազմում է՝
229 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 151 հազ. ՀՀ դրամ.
▪️ 0.4 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների միացման վճարները՝
🔺Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում և ՀՀ մարզերում այժմ կազմում է՝ 300 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 230 հազ. ՀՀ դրամ.
🔺Երևան քաղաքում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 46 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 30 հազ. ՀՀ դրամ.
🔺ՀՀ մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 20 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 10 հազ.ՀՀ դրամ
(կնվազի շուրջ 50%-ով).
▪️ 6(10) կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների միացման վճարները՝
🔺Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում այժմ կազմում է 2,248 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի շուրջ 1,900 հազ. ՀՀ դրամ.
🔺ՀՀ մարզերում այժմ կազմում է՝ 981 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի շուրջ 690 հազ. ՀՀ դրամ.
🔺Երևանում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 13 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 7 հազ. ՀՀ դրամ .
🔺ՀՀ մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 9 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 5 հազ. ՀՀ դրամ.
▪️ Բազմաբնակարանային շենքերի բնակարանների և շենքում առևտրային սպառողների միացման վճարները՝
🔺Երևանում 10 կՎ հզորության համար մեկ բնակարանի գործող ստանդարտ միացման վճարը այժմ կազմում է՝ 672 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի շուրջ 450 հազ. ՀՀ դրամ.
🔺ՀՀ մարզերում 10 կՎ հզորության համար մեկ բնակարանի գործող ստանդարտ միացման վճարը այժմ կազմում է՝ 448 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի շուրջ 270 հազ. ՀՀ դրամ.
▪️Բազմաբնակարանային շենքերում առևտրային սպառողների միացման վճարները՝
🔺Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում և ՀՀ մարզերում այժմ կազմում է՝ 300 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի շուրջ 230 հազ. ՀՀ դրամ.
🔺Երևանում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 89 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 60 հազ. ՀՀ դրամ.
🔺Մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 42 հազ. ՀՀ դրամ,
❗️նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 30 հազ. ՀՀ դրամ:
‼️⚡️Առևտրային սպառողների 0,4 կՎ և 6(10)կ Վ լարումների համար հզորության ավելացումը հաշվարկվում է համապատասխան լարման 1 կՎԱ հզորության միացման վճարով, որը նախնական հաշվարկով կնվազի շուրջ՝ 45%-ով՝ գործող միացման վճարի համեմատ:
 
ՀԷՑ ՓԲԸ