Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավտոբուս
A A
Պաշտոնական

Ուղեւորը ծեծել է վարորդին․ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնում են․
 
«Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ։