Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (19)
A A
Պաշտոնական

Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած

Ապլիլի 1-ին, ժամը 17:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի ուղեփակոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում «Toyota» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 17։57-ին: Այրվել է ավտոմեքենան։