Բացել լրահոսը Փակել լրահոսը
ukraine-russia-war-81
A A
Հասարակություն

Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված 909 զինծառայողի մարմին

Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված 909 զինծառայողի դիերը, հայտնել է ռազմագերիների հարցերով աշխատանքները համակարգող շտաբը։

Զոհված զինվորներն ու սպաները մասնակցել են Կուրախոյի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարի, Լուգանսկ և Զապորոժիե ուղղություններով մարտերին։

Դիակների վերադարձի գործընթացին միջնորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին անգամ զինվորների դիակների փոխանակում են իրականացրել փետրվարի 14-ին: