Գերմանիան սկսել է արտաքսել Վրաստանի քաղաքացիներին
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիան սկսել է արտաքսել Վրաստանի քաղաքացիներին։ Նշվում է, որ երեկ ուշ երեկոյան Բեռլինից առաջին չվերթը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
◾ Արտաքսվածների թվում կան բուժման նպատակով Գերմանիա մեկնած վրացիներ, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ։
◾ Վրաստանի քաղաքացիների արտաքսումը Գերմանիայից համընկավ նույն երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության հետ Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։
«Գերմանիան լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել վրացի պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են [բողոքի ցույցերը] ճնշելու համար», – գրել է ԱԳՆ-ն X-ում։
Բացի այդ, հինգ օր առաջ Բեռլինի վարչական դատարանը հայտարարեց, որ «լուրջ կասկածներ» կան Վրաստանը որպես անվտանգ երկիր դասելու վերաբերյալ։
«Գրեթե երեք տարի մենք Գերմանիայում էինք, ոչ՝ երկու տարուց ավելի։ Այնտեղ էինք երեխայի պատճառով, քանի որ նա ուներ որոշակի հիվանդություն, որն ի սկզբանե այստեղ չկարողացան ախտորոշել։ Իսկ բուժումը չհաջողվեց պատշաճ կերպով իրականացնել, քանի որ մենք չգիտեինք ախտորոշումը, ուստի գնացինք Գերմանիա։ Մենք շատ փաստաթղթեր ունեինք, այդ թվում՝ բժշկական, բայց, ամեն դեպքում, մեզ արտաքսեցին։ Ինչպես ինտերնետում կարդացի, հնարավոր է, Վրաստանն այլևս ապահով երկրների ցանկում չէ, կարծես Գերմանիան նման օրենք է ընդունել… Արտաքսումները ամեն դեպքում շարունակվում են, մարդկանց զանգվածաբար ուղարկում են Վրաստան»,- Isaubre բլոգին պատմել է արտաքսված քաղաքացիներից մեկը։