Բացել լրահոսը Փակել լրահոսը
Blank 4 Grids Collage
A A
Սպորտ

Չորս հայ գրոսմայստեր նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգիր

այ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր:
 
🇦🇲 Գաբրիելը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։
 
🇩🇪 Չեմպիոն դարձավ գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակեց 8.5 միավոր: Մաթիասը դարձավ պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ ճանաչվեց Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։