Բացել լրահոսը Փակել լրահոսը
486474347_1695250887740776_2156825507435126827_n
A A
Հասարակություն

«ՔՊ-ն անվտանգության քողի տակ լրագրողների իրավունքներ է ոտնահարում». Արման Թաթոյան

Արման Թաթոյանը իր ֆեյսբուքի էջում գրում է․
 
Ազգային ժողովում լրագրողների այսօրվա ակցիան միանգամայն օրինական և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում:
 
Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:
ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար:
 
Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին: