
A
A
Արթուր Դավթյանը Անթալիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում ոսկի նվաճեց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:
Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում:
Նա որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում նա վաստակել էր 14,000 միավոր: