A
A
Զոհված զինծառայողների ընտանիքների բնակելի շենքը՝ աճուրդի. բնակիչները բողոքում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը, որտեղ ապրում են զոհված զինծառայողների ընտանիքներ, աճուրդի է դրվել։
Խնդրի շուրջ զոհվածների մայրերն ու այրիները հավաքվել են «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակում՝ իրենց մտահոգությունը հայտնելու։
Բնակիչներն ընդգրկված են դատական գործընթացում, սակայն, նրանց պնդմամբ, Պետգույքի կոմիտեն ճնշում է գործադրում՝ շենքը հոսանքազրկելով։
«Մեզ այս հասցեն տրամադրել է ՊՆ-ն՝ 78 ՀԿ-ների հետ։ Այժմ պահանջում են լքել շենքը», – ասել է Մարգարիտա Խաչատրյանը։
Նա նշել է, որ բնակիչներին առաջարկում են 400 միլիոն դրամով գնել շենքը, սակայն զոհվածների ընտանիքներն այդ հնարավորությունը չունեն։
«Եթե լավ վիճակում լինեին, չէին ապրի այստեղ», – ընդգծել է նա։