Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական Isuzu-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Մասիսի հրշեջ-փրկարարները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպիք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Փողոցում կանգնած էինք, լսեցինք հրշեջ մեքենայի ձայնային ազդանշան ու ու տեսանք թե ոնց հրշեջ մեքենա կանաչի տակով մտավ ու «ԳԱԶել»-ը որտեղից հայտնվեց երկու մեքենաները խփեցին իրար։ Զարմանում ենք, որ էս ազգի որոշ հատված իրենց ականջներին օղ չեն անում, որ երբ հրշեջ, շտապօգնության, պարեկային ավտոմեքենաները լուսաձայնային ազդանշանները միացրած գնում են, պարտադիր պետք է ճանապարհը զիջել, ճանապարհ տալ, միշտ պիտի հիշեն, որ հնարավոր էդ մարդիկ իրենց տուն, իրենց հարազատի մոտ կարողա կանչով գնալուց լինեն»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հրշեջ ավտոմեքենան մեկնում էր կանչի վայր։