
A
A
Մերոնք Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի 3-րդ փուլին
Աջակցիր «Ա1+»-ինՄարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն աշխարհի գավաթի երրորդ փուլին, որը կանցկացվի Թուրքիայում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Մեր թիմը չի մասնակցել աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որն անցկացվել է Բաքվում:
Երրորդ փուլը կկայանա մարտի 18-ից 24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Հիշեցնենք` աշխարհի գավաթի առաջին փուլը փետրվարին անցկացվեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում։ Ե՛վ Արթուր Դավթյանը, և՛ Վահագն Դավթյանն այդ փուլում ոսկե մեդալներ նվաճեցին։