A
A
Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը
Աջակցիր «Ա1+»-ին Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը։ Այդ մասին հայտնել է որդին՝ Ֆիլիպ Կիրկորովը:
«Ես այլևս երեխա չեմ: Այսօր` ժամը 15:37-ին, կյանքից հեռացավ հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը»,– գրել է նա սոցցանցում։
Երգիչը հորդորել է գնահատել հարազատների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը:
Բեդրոս Կիրկորովը հունիսին կդառնար 93 տարեկան։
Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով` նա մահացել է թոքաբորբի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով. սիրտը չի դիմացել։