Բացել լրահոսը Փակել լրահոսը
828c660feaaeaa999cfb2d69fcc1499a
A A
Սպորտ

Հաստատվել է Հայաստան-Վրաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:

Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ ժամը 21։00-ին ԵրևանիՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: