
Ողբերգական դեպք՝ Երևանում․զրուցարանից շտապօգնությունը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել 1 հոգու մարմին․ կա վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից և հիվանդանոցից ոստիկանները ժամանել են հանցագործության վայր։
Տարածքը պարեկները սահմանազատել են։Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։ Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի, բաժնի պետի տեղակալ Հուսիկ Կարապետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Ջալոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։