Բացել լրահոսը Փակել լրահոսը
11
A A
Պաշտոնական

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մարտի 16-ին, ժամը 11:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ և չգործող շինության տանիքը (մոտ 160 քմ)։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։58-ին, մարվել՝ 12։29-ին։ Այրվել են է խոտածածկույթ և շինության տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 80 քմ։