Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձնահյուսք
A A
Հասարակություն

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 1 անձ անհետ կորել է․ ՆԳՆ

Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Հայտնում է ՆԳՆ-ն։